HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդեսայից Երեւան ուղարկված թմրանյութի դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Երևանի 34-ամյա բնակչին:

ՔԿ լրատվական ծառայության հաղորդմամբ` քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 34-ամյա բնակիչը, ով հետաքրքրություն է ունեցել թմրամիջոցների նկատմամբ, 2015 թվականին իր ընկերոջ միջոցով ծանոթացել է Ուկրաինայի Հանրապետության Օդեսա քաղաքում բնակվող հայազգի մի տղամարդու՝ Արթուրի հետ։ Վերջինս առաջարկել է Օդեսայից լավ թմրանյութ ուղարկել Երևան։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առաքված թմրամիջոցի մի մասը 34-ամյա տղամարդը պետք է թողներ Արթուրի մատնանշած վայրում, իսկ որոշ մասն էլ պահեր իր մոտ՝ անձնական օգտագործման համար։

ՔԿ ձեռք բերած փաստական տվյալների համաձայն՝ տղամարդը 2017թ. հունիսի 1-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գործող ուղևորափոխադրող ընկերությունից ստացել է փաթեթ, որտեղ կոշիկի տուփում թաքցված է եղել իրացնելու նպատակով ծանոթի կողմից ուղարկված առանձնապես խոշոր չափերի՝ 34.83 գրամ «a-PVP» տեսակի թմրամիջոցը:

Երևանի 34-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է՝ մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցի ապօրինի շրջանառությանը մասնակցություն ունեցած շրջանակը պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter