HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մատչելի վարկեր` գյուղացիական տնտեսություններին և վերամշակող ընկերություններին

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ծանոթացել է մի շարք մարզերում ընթացող մթերման աշխատանքներին և ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված գյուղատնտեսության նախարարության նոր նախաձեռնությունները, այդ թվում նաև' մատչելի վարկերի տրամադրման ծրագրերը: Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Ըստ տարածված մամուլի հաղորդագրության` նախարարը նշել է, որ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի պայմաններն են՝

  • Ընկերություններին տրամադրվելու է 3% տոկոսադրույքով վարկ,
  • վարկը տրամադրվելու է 1 տարի ժամկետով,
  • յուրաքանչյուր վերամշակող ընկերություն կարող է ստանալ մինչև 150 մլն դրամ,
  • ծրագրի բյուջեն կազմում է շուրջ 2.4 մլրդ դրամ,
  • գումարը տրամադրվելու է անմիջապես գյուղացուն:

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 10-ի դրությամբ հանրապետությունում արդեն մթերվել է շուրջ 16 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: 

Անդրադառնալով մթերումների դիմաց նախորդ տարիներին կուտակված պարտքերին՝ նախարարը նշել է, որ խնդրահարույց է շարունակում մնալ «Վինար» ընկերության հարցը, որը դեռևս պարտքեր ունի գյուղացիական տնտեսություններին:

Գյուղատնտեսության նախարարությունը դիմելու է իրավապահ մարմիններին պարտքի մնացորդը մարելու միջնորդությամբ:
Ընկերությունների ղեկավարները նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել են նախարարության ծրագրերի կարևորությունը՝ նշելով, որ առաջիկայում հնարավոր են համարում ավելացնել արտադրության ծավալները:

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է նաև, որ փոփոխություններ են արվել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրում, մասնավորապես՝

  • Գյուղացիական տնտեսություններին տրամադրվելու են 5%, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3% տարեկան տոկոսադրույքով վարկեր,
  • վարկը տրամադրվելու է 5 տարի մարման ժամկետով,
  • տրամադրվող վարկի գումարի նվազագույն շեմը 3 մլն դրամ է, իսկ առավելագույնը՝ 10 մլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter