HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսական ինքնաթիռը կարող է նոր թռիչքներ իրականացնել դեպի Խոսրովի արգելոց

Այսօր` ժամը 17:33-ին ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռը 5-րդ անգամ է ուղևորվել Խոսրովի արգելոցի հրդեհի վայր՝ օդային հրդեհաշիջում իրականացնելու:

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ըստ թռիչքների նախնական արդյունքների ամփոփման՝ երկնքից հրդեհաշիջում կազմակերպելու շնորհիվ հնարավոր է եղել զգալի չափով կանխել կրակի տարածումը: Օդանավից իրականացվում է ջրի թիրախային բացթողում՝ կրակի տարածման ճակատների ուղղությամբ:

Ելնելով Խոսրովի արգելոցում իրավիճակի զարգացումից՝ հնարավոր է «ԻԼ-76» ինքնաթիռը նոր հրդեհաշիջող թռիչքներ իրականացնի:

Նախարարությունը հայտնում է, որ «ԻԼ-76» ինքնաթիռի ջրատարողությունը 42 տոննա է, և այն լիցքավորվում է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում՝ 10 տոննա տարողությամբ ջրատարների օգնությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter