
Արտավանի հրդեհը մարվել է. ԱԻՆ
Այսօր` ժամը 09:24-ին Արտավան գյուղի հրդեհը մարվել է: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հրդեհի մասին ահազանգը ստացվել էր 6 օր առաջ. օգոստոսի 10-ին` ժամը 18:50-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք:
Պարզվել էր, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ, բռնկվել է 14 էլեկտրասյուն, ինչի հետևանքով հոսանքազրկվել էր Արտավան գյուղը:
Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվել են մոտակա ջրամբարի պաշարները:
«Հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը, տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները»,- գրված է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել