HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունն առաջարկում է օրենքի փոփոխությամբ պարտավորություն սահմանել ընդերքօգտագործողների համար

«Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքով նախատեսված է, որ ընդերքօգտագործողները երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման և օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու ժամանակ ներկայացնում են ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող միջոցառումներ, ինչպես նաև դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչների նկարագիրը: Սակայն օրենսգրքով սահմանված չէ ընդերքօգտագործողի կողմից նախատեսված շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը: Այդ տվյալների բացակայությունը բացասաբար է անդրադառնում օրենսդիր և գործադիր մարմինների կողմից համապատասխան որոշումների կայացման, ինչպես նաեւ շրջակա միջավայրի վրա, ընդերքօգտագործման ոլորտի գումարային և հավաքական ազդեցության ճշգրիտ գնահատման վրա:

Այս հիմնավորմամբ կառավարությունը օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որով առաջարկում է լրացումներ կատարել «Ընդերքի մասին» օրենսգրքում: Նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության կողմից:

Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է կանոնակարգել ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվության տրամադրումը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին, ինչպես նաև շահագրգիռ անձանց:

Մասնավորապես՝ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը «յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը, ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կամ, ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը»: Իսկ «յուրաքանչյուր 5 տարին մեկ վերանայել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող աշխատանքների ծրագիրը/պլանը և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչները»:

Եթե կառավարության ներկայացրած օրենսդրական առաջարկն Ազգային ժողովի կողմից ընդունվի, ապա այն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter