HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բարեգործական ֆուտբոլ` Լիլիթի համար (վիդեո)

Այսօր Լիլիթին հերթական անակնկալն էր սպասվում: Նրան էին այցելել Երեւանի պետական համալսարանի մոտ 15 ուսանողներ: Անցյալ շաբաթ Երեւանի պետական համալսարանի ուսանողական եւ Արեւելագիտության եւ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողական խորհուրդների աջակցությամբ նշված ֆակուլտետների ուսանողները «Կիլիկիա» մարզահամալիրում անցկացրել են ֆուտբոլային հանդիպում: Նախապես հայտարարվել է, որ խաղը բարեգործական բնույթ է կրում, եւ գումար հավաքելու համար տեղադրվել են արկղեր: Հավաքվել է 100.000 դրամ, որն ամբողջությամբ այսօր փոխանցվեց Լիլիթի մայրիկին` Կարինե Սարգսյանին:

Արեւելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Ավագյանն ասաց, որ գումարը փոքր է, սակայն Ամանորի նախաշեմին այն խիստ անհրաժեշտ է ընտանիքին: Բացի գումարից, ուսանողները Լիլիթին ու նրա եղբորը` Բենիկին, բերել էին հագուստ, գրենական պիտույքներ եւ քաղցրավենիք:

Լիլիթը փոքր-ինչ ամաչում էր ներկաներից, եւ երբ ուսանողները հեռացան, Լիլիթը սկսեց ուսումնասիրել նվերները եւ հպարտանալ, որ այժմ շատ ընկերներ ունի: 10-ամյա աղջիկը իրեն ընկեր է համարում բոլոր նրանց, ովքեր այցելում են իրեն եւ հետաքրքրվում իր առողջությամբ:

Լիլիթն այժմ ավելի հանգիստ է: Նա առաջվա նման ամեն օր լաց չի լինում եւ նույնն էլ պահանջում է մայրիկից ու մորաքրոջից: Աղջիկը հույս ունի, որ կառողջանա եւ ապագայի համար մասնագիտություն կընտրի:

Լիլիթը խոստացավ, որ Ամանորի գիշերը չի քնելու եւ երազանք է պահելու: Իսկ երազանքը հետեւյալն է. «Թող ոչ մի մանուկ չհիվանդանա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter