HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հատուկ քննչական ծառայությունը կքննի «Հետքի» հրապարակումում առկա հանցագործության հատկանիշները

Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունն ուսումնասիրել է «Հետքի»  հրապարակումը, որում 20 տարի ուժային կառույցներում աշխատած գնդապետ Արմեն Գալստյանը հայտնել էր, որ Քննչական կոմիտեի քննիչները իր հանդեպ ծանր հանցագործություն են կատարել՝ անհիմն, առանց որևէ փաստի իրեն մեղադրանք առաջադրել, շանտաժի միջոցով իրենց մոտ 100 հազար դոլար պահանջել։

Ինչպես հայտնում են քննչական կոմիտեից՝ վիճարկվում է քննչական կոմիտեի առանձին աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը՝ մեղադրելով ծանր հանցագործություն կատարելու մեջ։ Հրապարակման հիման վրա կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում  կատարված նախնական ուսումնասիրության ժամանակ Արմեն Գալստյանը գրավոր հաստատել է, որ հրապարակված հոդվածի հիմքում դրված տեղեկություններն ինքն է տրամադրել լրատվամիջոցին և պնդել դրանք։

«Նկատի ունենալով, որ նշված վերտառությամբ հոդվածում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ դրա հիման վրա ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն»,-ասվում է մեզ ուղարկված հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում Արմեն Գալստյանը պնդել էր՝  2014 թվականից քննիչները ահաբեկումների և շանտաժի են ենթարկել իրեն՝ այն բանի համար, որ որդին հանցագործություն է կատարել, իսկ  2015 թվականի դեկտեմբերի 23-ին առանց որևէ պատճառի և փաստի քրեական գործ հարուցել՝ նրան մեղադրելով առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ։Սակայն 2016 թվականի հուլիսի 8-ին հարուցված գործը կարճվել էր և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter