
Մ․Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ձեռնամարտի և լեռնագնացության պատրաստության դասավանդման համար անհրաժեշտ են մասնագետներ
ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ձեռնամարտի և լեռնագնացության պատրաստության դասավանդման համար անհրաժեշտ են համապատասխան հրահանգիչ-մասնագետներ:
Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հաստիքները քաղաքացիական են և համալրվելու են մրցութային կարգով:
Դիմել կարող են զորացրման ենթակա ԶՈւ սպայական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև պահեստազորում հաշվառված սպաները:
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչություն` մինչև ս.թ. օգոստոսի 25-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 29-45-73 կամ 077 87-12-70 հեռախոսահամարներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել