
Սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Կառավարությունն այսօրվա նիստում աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանի առաջարկով որոշեց, որ սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 23` շաբաթ:
Որոշման համաձայն` աշխատանքային օրը կտեղափոխվի, որպեսզի Խաչվերաց տոնին` սեպտեմբերի 17-ին հաջորդող հիշատակի օրը մարդիկ այցելեն իրենց ննջեցյալների գերեզմաններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել