
Շիրակի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատի տեղակայման վայրը կփոխվի
Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 38 հասցեում գտնվող վարչական շենքը կհանձնվի փրկարարական ծառայությանը՝ մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի տեղակայման և վերջինիս աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար:
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց այս որոշումը։ Ինչպես նշված է որոշման նախագծում՝ տարածքի տրամադրման համար արտակարգ իրավիճակների նախարարությունը գրությամբ դիմել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը։ ԱԻՆ-ը խնդրել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և ներկայում ընկերության կողմից չօգտագործվող տարածքը իրենց տրամադրել։
ԱԻՆ-ին տրամադրվող վարչական շենքի, շինությաւն, հողամասի արժեքը գերազանցում է 4 միլիոն դրամը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել