
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը կբացի արտաբյուջետային հաշիվ
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2017թ. ընթացքում Սևանա լճից բացթողնվող ջրի՝ 170 մլն մ3–ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ների մոտ առաջացող լրացուցիչ շահույթի հաշվարկման և վճարման կարգը:
Որոշմամբ գործադիրը թույլատրել է նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը բացել արտաբյուջետային հաշիվ՝ լրացուցիչ շահույթն այդ հաշվին վճարելու նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել