
Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են
Օգոստոսի 21-ին՝ ժամը 14.30-ի դրությամբ «Խոսրովի անտառ»-ի հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցում են 42 փրկարար ծառայող և անտառտնտեսության 16 աշխատակից: Մարվել են 20 ծխացող օջախներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել են 100 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից: Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ:
Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, դեռևս անհայտ պատճառներով, հրդեհ բռնկվեց։ Հրդեհի հիմնական օջախները մարել հաջողվեց միայն չորրորդ օրը, երբ մարման աշխատանքներին օգնության հասավ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ինքնաթիռը՝ «ԻL-76ՏԴ»֊ը։ Ինքնաթիռին հաջողվեց հրդեհի հիմնական օջախները մարել՝ տասներկու թռիչք կատարելով։
Հրդեհի ծավալների մասին դեռևս պաշտոնական և վերջնական հաշվարկներ չկան։
Մեկնաբանել