HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իգնատի Առաքելյանը ներկայացրել է ինտենսիվ այգիների հիմնման ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2018 թվականից նախատեսում է մեկնարկել նորագույն
տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը: Այս մասին հայտնում են գյուղնախարարությունից:

Ծրագրով նախատեսվում է տարեկան շուրջ 207 հա ինտենսիվ նոր այգիների հիմնում, ինչը թույլ կտա հնդավոր պտղատեսակների ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ:

«Ինտենսիվ այգիների հիմնումը կարող է շատ շահավետ լինել, քանի որ նման այգիների բերքն ավելի բարձրարժեք է, իսկ իրացումը՝ երաշխավորված», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն Արարատի մարզ կատարած այցի ընթացքում:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ծրագրին կարող են դիմել բոլոր ցանկացողները: Ծրագրի
պայմաններն են՝

գյուղացիական տնտեսություններին տրամադրվելու է տարեկան 5% տոկոսադրույքով վարկ,
վարկը տրամադրվելու է 5 տարի ժամկետով,
վարկը տրամադրվելու է առավելագույնը10 հեկտարի վրա այգի հիմնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter