Գրիշա Բալասանյան
Դավիթ Բանուչյան
Հայաստանի ընդհանուր իրավասության դատարանների քաղաքացիական գործեր քննող 13 դատավոր 2016թ. խոշոր չափի փոխառություններ կամ վարկեր են ստացել: Ասել է թե՝ գումարային պարտավորություններ են ունեցել բանկերի, վարկային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց նկատմամբ:
Նշված 13 դատավորները քննում են նաև նման պարտավորություններից բխող վեճեր: Չի բացառվում, որ նրանք այսօր էլ քննում են այն բանկի, վարկային կազմակերպության կամ ֆիզիկական անձին վերաբերող գործերը, որոնցից պարտքով գումար կամ վարկ են վերցրել: Այդ առումով դատավորները ցանկալի վարկառուներ են ֆինանսական կազմակերպությունների համար:
«Հետք»-ը անդրադարձել է այդ դատավորների մի մասի փոխառություններին ու վարկերին: Ներկայացնում ենք նմանատիպ մյուս դեպքերը:
Տվյալները վերցված են դատավորների ներկայացրած հայտարարագրերից
Մեկնաբանել