
Խոսրովի արգելոցում հայտնաբերված ծխացող օջախները մարվում են
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 22-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարների կողմից «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հայտնաբերվել է ծխացող 20 օջախ:
Դեպքի վայրում աշխատում են 37 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 11 աշխատակից: Իրականացվում են հետմարման աշխատանքներ: Ծխացող 20 օջախներից 14-ն արդեն մարվել են:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, դեռևս անհայտ պատճառներով, հրդեհ բռնկվեց։ Հրդեհի հիմնական օջախները մարել հաջողվեց միայն չորրորդ օրը, երբ մարման աշխատանքներին օգնության հասավ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ինքնաթիռը՝ «ԻL-76ՏԴ»֊ը։ Ինքնաթիռին հաջողվեց հրդեհի հիմնական օջախները մարել՝ տասներկու թռիչք կատարելով։
Հրդեհի ծավալների մասին դեռևս պաշտոնական և վերջնական հաշվարկներ չկան։
Մեկնաբանել