
Հունվար-հուլիսին արտահանումն աճել է 21.6%-ով, ներմուծումը՝ 28.5%-ով
Այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանի առևտրաշրջանառությունը արտաքին աշխարհի հետ կազմել է ավելի քան 3.3 մլրդ ԱՄՆ դոլար։ Ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից` 2016 թվականի հունվար-հուլիսի համեմատ Հայաստանի արտաքին առևտրի ծավալներն աճել են 26%-ով։ Ընդ որում՝ աճել է և´ արտահանումը, և´ ներմուծումը։ Սակայն ներմուծման աճի տեմպը շարունակում է գերազանցել արտահանմանը։
Այսպես, 2017թ. հունվար-հուլիսին Հայաստանից արտահանվել է 1.185 մլրդ դոլարի ապրանք։ Արտահանման աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 21.6% է։
Նույն ընթացքում մեր երկիր է ներմուծվել մոտ 2.162 մլրդ դոլարի ապրանք, աճը՝ 28.5%:
Արդյունքում` արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է մոտ 977 մլն դոլար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել