
Միջին աշխատավարձը հունվար-հուլիսին՝ շուրջ 190 հազ. դրամ. ԱՎԾ
Այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 190 397 դրամ։ Ինչպես նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ (ՀՀ ԱՎԾ), 2016 թվականի հունվար-հուլիսի համեմատ միջին աշխատավարձն աճել է 2.7%-ով։
Մասնավորապես, պետական հատվածի միջին ամսական աշխատավարձը 2017թ. հունվար-հուլիս կտրվածքով կազմել է 160 499 դրամ, որը նույնն է, ինչ նախորդ տարվա նույն ժամակահատվածում էր։
Իսկ մասնավոր հատվածի աշխատավարձը, ըստ պաշտոնական վիճակագրության, բարձրացել է։ Հունվար-հուլիսին այս հատվածի ամսական աշխատավարձը միջինում կազմել է 227 076 դրամ՝ աճելով 3.7%-ով։
Միջին ամսական անվանական աշխատավարձը հաշվարկվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ միջոցների ընդհանուր գումարի (ինչպես դրամական, այնպես էլ բնաիրային տեսքով) հարաբերությամբ աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակին:
2016 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 188 851 դրամ՝ 2015-ի համեմատ աճելով 2.3%-ով։
Մեկնաբանել