
Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը դարձել է «Ունիվերսիադա-2017»-ի չեմպիոն
Թայփեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ,մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը, օղակներ վարժությունում հավաքելով 15.025 միավոր, դարձել է մրցաշարի հաղթող:
Մեր մյուս մարմնամարզիկ Արթուր Դավթյանը բազմամարտում 84.150 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը: Դավթյանն ուժերն է չափելու նաև հենացատկեր վարժության եզրափակչում:
լուսանկարը՝ armsport.am-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել