HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեքսանդր Մանթաշովի ծննդյան 170-ամյակին նվիրված «Գործ՝ ողջ կյանքի» գրքույկի շնորհանդես

Դեկտեմբերի 17-ին վերստին մարդաշատ էր Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը: Այստեղ էին հավաքվել թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչները, մտավորականներ, հասարակական կազմակերպությունների և երիտասարդական միությունների անդամներ: Այստեղ էր գտնվում նաև Վրաստանում ՀՀ դեսպանի տիկին Արմինե Մանուկյանը: Մշակույթի Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ 19-րդ դարի մեծահարուստ և խոշոր նավթարդյունաբերող, իր ժողովրդի նվիրյալ և մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշովի ծննդյան 170-ամյակին նվիրված  «Գործ՝ ողջ կյանքի» գրքույկի շնորհանդեսը և «Մեծ հայի խիղճը» ֆիլմի ցուցադրումը:

«Հայարտան»  մշակույթի բաժնի ղեկավար Լևոն Չիդիլյանը ներկաներին տեղեկացրեց, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի, նրա առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Հայարտուն» մշակույթի կենտրոնը  ձեռնամուխ է եղել վիրահայ մեծամեծերին նվիրված շարքի՝ հուշ-գրքույկների հրատարակությանը, որի առաջնեկը դարձավ Ենոք Թադևոսյանի «Գործ՝ ողջ կյանքի»  գրքույկը՝ նվիրված մեր մեծ հայրենակից Ալեքսանդր Մանթաշևին:  Իր խոսքում Ենոք Թադևոսյանը  շնորհակալություն հայտնեց գրքույկի պատրաստման և երկլեզու հրատարակության գործի մասնակիցներին և այն հեղինակելու պատվին իրեն արժանացնելու համար:

Ներկա հասարակայնությանն ուղղված իր խոսքում Վիրահայոց Թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն  առանձնահատուկ ընդգծեց, որ վիրահայությունն, իրավամբ, իր անցյալով հպարտանալու շատ և շատ առիթներ ու վկայություններ ունի, սակայն եկել է ժամանակը խոսելու ներկայով և հպարտանալու ապագայով: Իսկ դրա համար վիրահայությունն ունի իր կարողունակ ուժը, հանձին  ազգապահպանության գործի նվիրյալների մի ամբողջ սերնդի: Սերունդ, որը համախմբված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջը, ստեղծելով և զարգացնելով իր մշակութային օջախները, պատրաստ է Թբիլիսիում հայ մարդուն վերադարձնելու այն հեղինակությունն ու հարգանքը, որի կրողները եղել են Ալեքսանդր Մանթաշովը և նրա սերնդակիցները:

Թբիլիսի «Հայարտուն»

17.12.2011

Մեկնաբանություններ (2)

Գոհար, զինվորի մայր
Մանթաշովի մասին պատմող գիրքը երկար սպասվածներից է...Կարծում եմ, որ այն տպաքանակը կունենա, որ շատերս կկարողանանք Ձեռք կբերել ... Վերջապես մեզանում կքարոզվի իսկական բարեգործությունն ու մեր մեծահարուստները ձեռքի տակ կունենան դրա դասական ու իրական օրինակները... սա յուրահատուկ ուղեցույց կլինի` բարեգործությունը քաղաքականությունից անջատելու համար...շնորհակալություն գրքի ծննդի բոլոր աջակիցներին:
sofia
HAJARTUN MCHAKUTAJIN KENTRONIN XORIN CHNORHAKALUTUN IR BOLOR HAJAPAHPAN GORCERI HAMAR ES XONARHVUM EM GERACHNORH TER VAZGEN MIRZAXANJANI ARJEV MARD VORE MICHT PORCUM E MOM VAREL QAN TE XAVARIC MCHTAPES BOROQEL

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter