HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարություն կներկայացվեն ոռոգելի հողատարածքներն ավելացնելու վերաբերյալ առաջարկություններ

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 

Անդրադառնալով ոռոգվող հողատարածքների մակերեսների ավելացմանը՝ վարչապետը նշել է. «Համաձայն հողային հաշվեկշռի տվյալների, հանրապետության ոռոգելի հողատարածքները կազմում են շուրջ 208 հազար հեկտար, սակայն վերջին տարիներին փաստացի ոռոգվող հողատարածքները տատանվում են 90-130 հազար հեկտարի սահմաններում: Կատարված վերլուծություններից հետևում է, որ ոռոգվող և ոռոգելի հողատարածքների այդպիսի տարբերությունը հատկապես պայմանավորված է հողային և ջրային ռեսուրսների, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների հնարավորությունների ոչ արդյունավետ օգտագործմամբ, ինչն անթույլատրելի է որդեգրված գյուղացիական տնտեսությունների զարգացման ծրագրերի պայմաններում»:

Ելնելով վերոնշյալից կառավարության ղեկավարը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարներին և մարզպետներին 1-ամսյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեին տրամադրել ոռոգելի հողատարածքների ավելացման վերաբերյալ անհրաժեշտ նյութեր, տվյալներ և տեղեկատվություն՝ ըստ պատկանելության: 

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է սահմանված տեղեկատվությունն ստանալուն պես 2-ամսյա ժամկետում ոլորտի շահագրգիռ մարմինների հետ համատեղ ձեռնարկել միջոցներ ոռոգման համակարգերի շահագործման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ և կառավարության աշխատակազմ ներկայացնել ոռոգելի հողատարածքների ավելացման վերաբերյալ առաջարկություն՝ նախատեսելով համապատասխան միջոցառումների ժամանակացույց:

«Մենք այստեղ շատ անելիք ունենք: Իրականում այն ծրագրերը, որոնք նախատեսում ենք իրականացնել գյուղատնտեսության ոլորտում, ապագա չեն ունենա, եթե մենք այս խնդիրը ֆունդամենտալ չլուծենք», - ասել է Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով խիստ հսկողություն իրականացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter