
Կառավարությունը գումար է հատկացրել մարզերին` առաջնահերթ խնդիրները լուծելու նպատակով
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ՀՀ մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ մարզպետարաններին կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 11 մլն 865 հազար դրամ գումար՝ դպրոցաշինության, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի իրականացման նպատակով:
Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ճանապարհների վերանորոգման համար: Հիմնավորման համաձայն, Վանաձոր քաղաքի ճանապարհային ցանցի ինչպես գլխավոր, այնպես էլ ներթաղամասային փողոցները գտնվում են անմխիթար վիճակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել