
Խոսրովի արգելոցում ծխացող օջախների թիվը նվազում է
Խոսրովի արգելոցի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկցնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 24-ին հետմարման աշխատանքներին մասնակցել է 90 փրկարար ծառայող, անտառտնտեսության 40 և ոստիկանության Արարատի բաժնից 5 աշխատակից:
Հետախուզության է ենթարկվել 600 հա մակերեսով տարածք, որտեղ հայտնաբերվել է 86 ծխացող օջախ, որը նախորդ օրվա համեմատ գրեթե կրկնակի քիչ է:
Բոլոր օջախները մարվել են: Հետմարման աշխատանքների ընթացքում ևս արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանված: Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան հետմարման աշխատանքները վերսկսվել են: Արգելոցում ծխացող օջախների հետհանգեցման աշխատանքներում ներգրավված է 81 փրկարար ծառայող և անտառտնտեսության 29 աշխատակից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել