HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության մեջ կասկածվող Թելման Քալաշյանը

ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների ծառայողների իրականացրած համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերվել է օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության մեջ մեղադրվող Թելման Վազիրի Քալաշյանը, որը գտնվում էր հետախուզման մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ ըստ նախնական տվյալների՝ օգոստոսի 1-ին Թելման Քալաշյանը մուտք էր գործել Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ համայնքի գերեզմանատուն և «Սայգա» տիպի որսորդական հրացանից կրակոցներ էր արձակել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ: Ստացած հրազենային վիրավորումներից տեղում մահացել էր 3 անձ, 1-ը մահացել էր բուժհաստատությունում, իսկ ևս 6-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ:

1967 թվականին ծնված Թելման Քալաշյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter