HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օգոստոսի 26-ից 30-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 25-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է հանգեցնել արևահարության: Այս մասին հայտնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 28-29-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում`

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի՝ օգոստոսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           39.70C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               13.80C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.60C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter