HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ

ՀՔԾ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նախաքննական նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներ Ն. Թ.-ն և Ս. Մ.-ն Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի ուղևորներից երկուսը, գտնվելով ոչ սթափ վիճակում, իջել են ավտոմեքենայից և խոչընդոտել ոստիկանների ծառայողական պարտականությունների կատարմանը, վիճաբանել են Ն. Թ.-ի և Ս. Մ.-ի հետ, քաշքշել, հայհոյանքներ տվել և հարվածներ հասցրել վերջիններիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ավտոմեքենայի վերը նշված ուղևորներից Հ. Ա.-ն իր հերթին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում բացատրությամբ հայտնել է, որ ՃՈ տեսուչ Ս. Մ.-ն էլ իրեն է հարվածներ հասցրել:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու  դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter