HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալին ծանր մարմնական վնաս պատճառած անձի ինքնությունը, շարժառիթը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում են քննչական գործողությունները՝ պարզելու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանի դանակահարության բոլոր հանգամանքները։

ՔԿ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 02.50-ին, ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թափանցող վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի քննչական վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ընդունվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության վարույթ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Հ.Մկրտչյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի վայրը, վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական քննության տվյալներով՝ օգոստոսի 24-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Հ.Մկրտչյանն այցելել է իր ծանոթներից մեկին, որտեղ վերջինիս 21-ամյա եղբոր հետ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։

Միջոցներ են ձեռնարկվում՝ 21-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ (1)

միսաք
(((գիշերվա ժամը 1 - ին այցելել է ծանոթին .... եւ եղբայրը դանակահարել է )))) - պարզ ու հասկանալի, ինչպես հալած յուղը! Իսկ կարելի է հարցնել, ծանոթը որ սեռի էր: Չնայած բոլոր դեպքերում ցավալի դեպք է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter