HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է «Ունիվերսիադա-2017»-ի չեմպիոն

Թայփեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ծանրորդ 105+ կգ քաշային Գոռ Մինասյանը դարձել է չեմպիոն:

Այս մասին տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Մինասյանը պոկում վարժությունում բարձրացներով 200 կգ, իսկ հրումում ՝ 230 կգ,  երկամարտի 430 կգ արդյունքով գերազանցել է իր բոլոր մրցակիցներին:

Գոռ Մինասյանի ոսկին Հայաստանի պատվիրակության նվաճած 5-րդ մեդալն է 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter