HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջակայքի աղտոտման համար սահմանվելու են հստակ տուգանքներ

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մշակվել է «Համայնքային թափոնների կառավարման մասին» ՀՀ նոր օրենքը,  որի ընդունումը հնարավորություն կընձեռի հանրապետությունում կիրառել թափոնների կառավարման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականություն: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հայտնում է, որ միաժամանակ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում էլ առաջարկվող փոփոխություններով կսահմանվեն շրջակայքի աղբոտման տուգանքները.

Օրինակ՝ առաջարկվում է. շրջակայքի աղբոտումը մինչև 2 կգ համայնքային թափոնով առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնվեցապատիկի չափով՝ 16 հազար դրամ: Նույն գործողությունը, կատարված բնակելի տնից կամ այլ շենքից կամ շինությունից` քսանապատիկի չափով՝ 20 հազար դրամ, շրջակայքի աղբոտումը 1 խմ և ավել համայնքային թափոնով առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձանց դեպքում` վաթսունապատիկի, իսկ իրավաբանական անձանց դեպքում` երկուհարյուրապատիկի չափով: Շրջակայքի աղբոտումը խոշոր եզրաչափ ունեցող համայնքային թափոններով /ներառյալ փոխադրամիջոցներով, էլեկտրական և ինժեներական սարքավորումներով, շինարարական կամ այլ նման սարքավորումներով/ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձանց դեպքում` հարյուրապատիկի, իսկ իրավաբանական անձանց դեպքում` երեքհարյուրապատիկի չափով  և այլն.

Օրենքի անցումային դրույթներով նախատեսվում է իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմող, այնուհետև այդ գործերը քննող լիազորված աշխատակիցներ ունենալ, ինչպես նախարարության, ոստիկանության, այնպես էլ Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից լիազորված: Առանձին նախատեսված են վարչական քննություն չպահանջող դեպքերի ընթացակարգը: Առանձին սահմանված են վարչական տուժը կրելուց հետո պատճառած վնասի հատուցման հետևանքները աղբոտած տարածքի մաքրելու պարտավորությունը, ի կատար չածելու դեպքում ընթացակարգը:  Օրենսդրական փաթեթը առաջիկայում կներկայացվի կառավարություն, որից հետո, ըստ ընթացակարգի, կուղարկվի  Ազգային Ժողով:

Հիշեցնենք, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում  հուլիսի 29-ին և մայիսի 27-ին կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքում գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից  արդեն փակվել են 1534-ը, փակման ենթակա են ևս 218 աղբանոց: Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր և մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր: 

«Մաքուր Հայաստան» ծրագրի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն կարող եք գտնել ՀՀ ՏԿԶՆ պաշտոնական կայքում բացված «Մաքուր Հայաստան»    ենթաբաժնում: Հատուկ ստեղծվել է կայքէջը, նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328 , ժամը 9:00-ից մինչև 18:00-ն, իսկ Ֆեյսբուքում բացվել է «Մաքուր Հայաստան» էջը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter