HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ սամբիստ Կոլյա Կարապետյանի առողջական վիճակը գտնվում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում

Հայ սամբիստ Կոլյա Կարապետյանի առողջական վիճակը գտնվում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է նախարարությունը:

Նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարությամբ, մարզիկի ինքնազգացողության վերաբերյալ, նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը պարբերաբար հեռախոսազրույց է ունենում Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Ալեքսանդր Շամկոյի հետ, ում անձնական միջամտությամբ հայ մարզիկին մոտ 10 օր հետո կատարվելու է թվով 7-րդ վիրահատությունը:

Տեղեկացնենք, որ 2017 թվականի մայիսի 18-ից  22-ը  Բելառուսի  մայրաքաղաք  Մինսկում կայացած ՍամբոյիԵվրոպայի առաջնությունից հետո,  մարտական սամբոյի 62 կգ քաշային  Կոլյա Կարապետյանի ինքնազգացողությունը երեկոյան հյուրանոցում կտրուկ վատացել է և բժիշկներն արձանագրել են արյան զեղում՝ գլխի շրջանում: Դեպքից հետո Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի և Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի հետ մարզիկին այցելել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:  Նա շուրջ մեկ ժամ զրուցել և մանրամասն ծանոթացել է հայ մարզիկի առողջական վիճակին և ձեռք է բերել մի շարք պայմանավորվածություններ՝ Կոլյա Կարապետյանի ինքնազգացողությունը համապատասխան վիճակի բերելուց հետո, նրան Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության մասնագիտացված հոսպիտալ տեղեփոխելու, այնտեղ վերականգնողական բուժում իրականացնելու և մարզիկին հայրենիք տեղափոխել վերաբերյալ:

Նշենք, որ հայ մարզիկը այժմ գտնվում է Մինսկի քաղաքային շտապ օգնության հիվանդանոցում, որի բուժանձնակազմին հաջողվել է փրկել նրա կյանքը, սակայն Կարապետյանը դեռևս գտնվում է անգիտակից վիճակում և առայժմ հնարավոր չէ նրան տեղափոխել Երևան:

Կոլյա Կարապետյանի բուժման և նրան հայրենիք տեղափոխելու գործընթացը կազմակերպելու նպատակով, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, բացի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, բելառուսական կողմի հետ համագործակցում են նաև ՀՀ ոստիկանությունը, ՀՀ առողջապահության, ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության և ՀՀ արտաքին գործերի նախարարությունները:

Կոլյա Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր տեղեկություններ լինելուց անմիջապես հետո հանրությանը կտեղեկացվի այդ մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter