HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ. «Նաիրիտ գործարանի»-ի հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա

«Նաիրիտ» գործարան»-ի տարածքում բռնկված հրդեհը ժամը 14:00-ի սահմաններում մեկուսացվել է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում: 

Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

ԱԻՆ-ն խոստանում է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ: 

Հիշեցնենք, որ գործարանից այսօր պայթյունի ձայն է լսվել, որից հետո հրդեհ է բռնկվել: «Հետքի» տեղեկություններով, հրդեհը բռնկվել էր 2-11 արտադրամասում, որտեղ պահեստավորված է լաքեթինոլ նյութը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter