HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Օգոստոսի 28-ին կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ:

Վերջինս Հայաստան է ժամանել ընթացիկ տարվա աշնանը Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի ու ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստման հարցերի քննարկման նպատակով:

ՊՆ լրտավական ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում ուշադրության են արժանացել հոկտեմբեր ամսին ՀՀ տարածքում անցկացվելիք «Որոնում» մարտավարական և ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ «Փոխգործակցություն» համատեղ զորավարժությունների նախապատրաստման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter