
Վթարային ջրանջատում Եղեգնաձորում օգոստոսի 29-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 29-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝ Շահումյան փողոցի, Նարեկացի 6, Սպանդարյան 2 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել