
Վարչապետը քննարկել է կառուցապատման ոլորտի խնդիրների լուծմանն առնչվող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանը վարել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր:
Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում , որ կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են առկա խնդիրները, հանդես եկել հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցման, ենթակառուցվածքների ապահովման, ոլորտի զարգացմանն առնչվող տարբեր առաջարկություններով:
Կառավարության ղեկավարը պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է լրացուցիչ քննարկել ներկայացված հարցերն ու առաջարկությունները՝ առկա խնդիրներին համապատասխան լուծումներ տալու նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել