
«Նաիրիտ»-ում հրդեհի առաջացման պատճառը և նյութական վնասը որոշելու համար նշանակվել են փորձաքննություններ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից «Նաիրիտ» գործարանում իրականացվել են քննչական գործողություններ: Մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, բացատրություններ են վերցվել ականատեսներից:
Քանի որ հրդեհի առաջացման պատճառը և նյութական վնասը որոշելու համար անհրաժեշտ են հատուկ մասնագիտական գիտելիքներ, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 243, 246 և 248 հոդվածների հատկանիշներով, նշանակվել են հրդեհատեխնիկական, քիմիական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ, որոնց կատարումը հանձնարարվել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին:
Հրդեհի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին:
Մեկնաբանել