HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ 13-ամյա տղայի մահվան դեպքի առթիվ

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս տղայի մահվան պատճառ հանդիսացած վրաերթի դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Արմավիրի մարզում «Беларус» մակնիշի առանց պետական համարանիշի տրակտորը Վանանդ գյուղի դաշտամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակչին՝ ծնված 2004թ.: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է:

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Տրակտորի վարորդը հարցաքննվել է դեպքի շուրջ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ անչափահաս տղայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter