HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիգեն Սարգսյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանուն գտնվող Կանադայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների

Օգոստոսի 29-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Կանադայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների և «One Free World» կազմակերպության ղեկավար Մաջեթ Էլ Շաֆիին:

Ըստ նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջագծում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրին և Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերին:

Վիգեն Սարգսյանը հյուրերին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը, կարգավորման գործընթացը և շփման գծում տեղի ունեցած զարգացումները` հատկապես շեշտադրելով 2016թ. ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և այդ ընթացքում վերջինիս զինված ուժերի կատարած ռազմական հանցագործությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter