
Հաղթանակի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը
Օգոստոսի 30-ին, ժամը 04:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը:
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Volkswagen Touareg մակնիշի 33 SZ 733 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կամրջի ճաղավանդակներին և գլորվել ձորը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Զ.-ին և Ն. Կ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Արմենիա ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Մյուս ուղևորը (ինքնությունը պարզել չի հաջողվել) հոսպիտալացվել է Աստղիկ ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
լուսանկարը՝ hy.wikipedia.org-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել