HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ քննիչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 29-ին Վանաձորում՝ ոստիկանության Տարոնի բաժնի մոտ, կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ, արդարադատության կապիտան Վ. Այվազյանին։ Վերջինս անմիջապես տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել են  «կրծքավանդակի ձախ կեսի ձախ վերջույթի կտրած-ծակած վնասվածքներ»:

Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։ Կասկածյալը ձերբակալվել է։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter