
55 մլն դրամ` «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի կազմակերպման համար
Կառավարության պահուստային ֆոնդից 55 մլն դրամ կհատկացվի Սփյուռքի նախարարությանը՝ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը և նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով։ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այս առաջարկը գործադիրն այսօրվա նիստում հավանության արժանացրեց։
Համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 18-20-ը։ Գումարը կհատկացվի սպորտային դահլիճի, կլոր և նոր սրահների ձևավորման, տաղավարների ձեռքբերման, ցուցահանդեսի կազմակերպման և Մարզահամերգային համալիրի վարձակալության համար։
Լուսանկարը՝ panarmenian.net-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել