HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

53 մլն դրամ՝ ԱԺ պետական պահպանության ծառայության զորանոցի և շենքի ջեռուցման համակարգի նորոգման համար

Ազգային ժողովի մասնաշենքում գտնվող պետական պահպանության ծառայության զորանոցի և շենքի ջեռուցման համակարգի ընթացիկ նորոգման համար Կառավարությունը իր պահուստային ֆոնդից 53 մլիոն դրամ կհատկացնի:

Գործադիրը այսօրվա նիստում ընդունեց գումարի հատկացման որոշման նախագիծը՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի առաջարկով։

Ինչպես ասվում է որոշման նախագծում՝ պետական պահպանության ծառայության զորանոցը գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում, վթարային իրավիճակում է գտնվում նաև Ազգային ժողովի շենքի ջեռուցման համակարգը, որը ձմռան ամիսներին խոչընդոտել է աշխատակազմի բնականոն գործունեությունը։

Հատկացված 53 մլն դրամից 31 մլն-ով կիրականացվի պետական պահպանության ծառայության զորանոցի դռների, պատուհանների, պատուհանագոգերի, փականների փոփոխում և տեղադրում, զորանոցի երկու հարկերի առանձին կաթսաներով ջեռուցման սարքի տեղադրում, իսկ 22 մլն դրամով կնորոգվի Ազգային ժողովի ընդհանուր կաթսայատունը, կոյուղու գծերը, ջերմային հանգույցները, կիրականացվի վարչական շենքի և նոր մասնաշենքերի, վարչական շենքի կցակառույցի ջեռուցման համակարգերի մասնակի նորոգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter