
Կոոպերատիվները կօգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության ծրագրից
Հայաստանում գործող շուրջ 400 սպառողական կոոպերատիվներ այսօրվանից հնարավորություն կունենան օգտվել գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրից:
Գործադիրն այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի առաջարկով փոփոխություն կատարեց մարտի 16-ին ընդունված որոշման մեջ։
Ինչպես ասվում է նախագծում՝ մարտ ամսին ընդունված որոշումով սահմանվում էր «առևտրային իրավաբանական անձանց» եզրույթը, որն արգելում էր կոոպերատիվներին օգտվել այս ծրագրից։ Նախարարության առաջարկով որոշման նախագծից կհեռացվի «առևտրային» եզրույթը, և կոոպերատիվներին հնարավորություն կտրվի օգտվել գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալությունից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել