HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու փաստերով

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ քաղաքացի Ս. Ս.-ից ստացված հաղորդման հիման վրա:

ՀՔԾ լրատվական ծառայության հաղորդմամբ` Ս. Ս.-ն հաղորդում է տվել, որ իր ծանոթը` Ս. Հ.-ն, Արարատ քաղաքի` իրեն պատկանող բնակարանը նվիրատվության պայմանագրով տվել է հարևանուհուն, սակայն մեկ տարի անց դիմել է դատարան' հիշյալ պայմանագիրն առոչինչ ճանաչելու խնդրանքով: Դատարանի որոշմամբ բնակարանի օտարումն արգելվել է, որի վերաբերյալ տրվել է համապատասխան կատարողական թերթիկ: Այն ներկայացվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Վեդու բաժանմունք, սակայն նշված ստորաբաժանման աշխատակիցները, անձնական շահագրգռվածությունից ելնելով, կեղծել են փաստաթղթի ներկայացման ամսաթիվն ու դիմումատուի ստորագրությունը և այդ կերպ դիտավորությամբ հետաձգել բնակարանի օտարումը բացառող` արգելանք կիրառելու որոշման կայացումը: Հիշյալ հանգամանքն էլ Ս. Հ.-ի հարևանուհուն հնարավորություն է ընձեռել բնակարանն այդ ընթացքում վաճառել մեկ այլ անձի:

ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter