
Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին և ռազմական կցորդին
Oգոստոսի 31-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանիի հետ:
Ըստ նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ Վիգեն Սարգսյանը նորանշանակ ռազմական կցորդին հաջողություն է մաղթել Հայաստանում հետագա ծառայության ընթացքում, հույս հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-իրանական ռազմական համագործակցության խորացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել