
«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը համալրվել է ևս մեկ օդանավով
Այսօր Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք է կատարել «Տարոն-Ավիա» ավիաընկերության երկրորդ օդանավը, որը կրում է «Արամ Խաչատրյան» անվանումը՝ ի պատիվ անվանի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի։ Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխովոր վարչությունը։
«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը «Շիրակ» օդանավակայանից կանոնավոր չվերթներ է իրականացնում Դոնի Ռոստով, Սամարա, Կրասնոդար և Մոսկվա ուղղություններով։ Հիշեցնենք նաև, որ ավիաընկերության առաջին օդանավը կրում է «Մհեր Մկրտչյան» անվանումը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել