HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

FAST-ից հրավեր՝ երիտասարդ գիտնականներին և տեխնոլոգիայի գծով մասնագետներին

Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամը (FAST) հրավիրում է երիտասարդ գիտնականներին և տեխնոլոգիաների գծով մասնագետներին միանալ «Հաջորդ Սերնդի Խորհրդին» (NextGen Council): Այս մասին տեղեկացնում է IDeA հիմնադրամը։ 

«Հաջորդ Սերնդի Խորհուրդը» , ըստ հաղորդագրության, FAST հիմնադրամի ներսում ձևավորվող ցանց է, որը միավորելու է գիտելիքներով և համապատասխան հմտություններով զինված երիտասարդ տաղանդավոր գիտնականներին և տեխնոլոգիաների գծով մասնագետներին ողջ աշխարհից` նպատակ ունենալով խթանել տեխնոլոգիական զարգացումն ու գիտական և ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս:

Խորհրդին անդամակցելու համար կարող են դիմել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի 18-ից 40 տարեկան գիտնականներն ու տեխնոլոգիաների գծով մասնագետները, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի գիտատեխնիկական ոլորտի զարգացման գործում:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2017թ.-ի սեպտեմբերի 18-ն է։ Հաջողակ թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Դիմումները կարող են ներկայացվել հետևյալ հղմամբ։ 

Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST) գործունեության մեկնարկը տրվել է 2017 թվականի ապրիլին: Հիմնադրամի նպատակն է ստեղծել համապատասխան միջավայր Հայաստանում տեխնոլոգիական նորարարության և գիտության առաջխաղացման համար։ FAST-ը մտադիր է համախմբել Հայաստանի, հայկական աշխարհի ու միջազգային համայնքի գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական ռեսուրսները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter