
«Սեպտեմբերի 1»-ը նոր դպրոցում՝ 5 տարի սպասելուց հետո. գ. Վարդենիս
Նարեկ Ալեքսանյան
Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի նոր դպրոցն այսօր առաջին անգամ առաջին դասարանցիներ ընդունեց` 15 աշակերտ:
Նոր դպրոցի շենքը կառուցվում էր շուրջ 5 տարի՝ 2013 թ.-ից: Այդ ընթացքում դասերն ընթանում էին հին դպրոցի` 4-րդ կարգի վթարային շենքում: 2016 թ.-ին աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ էին արել՝ հրաժարվելով դասերն այդպիսի պայմաններում անցկացնելուց: 2017թ.-ի ձմռանը նոր դպրոցը շահագործման հանձնվեց: Դասասենյակներն ամբողջությամբ պատրաստ են, անավարտ են մնացել միայն սպորտդահլիճի շինարարական աշխատանքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել