HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի խորհրդի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի խորհրդի հերթական նիստը: 

Կառավարության կայքը տեղեկացնում է, որ խորհուրդը քննարկել և հաստատել է կառավարության աշխատակազմի Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի Գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից կիրառվելիք «Գյուղական ներդրումների ուղեցույցի» վերախմբագրված տարբերակը, ինչպես նաև վերը նշված կառույցի և «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ կնքված փոխառության համաձայնագիրը: Խորհուրդը թույլատրել է Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկին «Ակբա լիզինգ» ՈՒՎԿ-ի հետ իրականացնել համագործակցություն և կնքել փոխառության համաձայնագիր: Այսպիսով, «Ակբա լիզինգ»-ը կմասնակցի ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերին: 

Հաստատվել է նաև «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում 2017-2018 թթ. շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Գեղարքունիքի մարզի Նորատուս, Ծովինար և Վարդենիկ համայնքների ու Շիրակի մարզի Հոռոմ համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման մրցույթի համար գնահատող հանձնաժողովի որոշումը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter