HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի սահմանամերձ գյուղը տոնում է տեղի դպրոցի ընդարձակումը

Սեպտեմբերի 1, Ստեփանակերտ - Արցախի հարավում գտնվող` Թուֆենկյան հիմնադրամի կողմից կառուցված սահմանամերձ Առաջամուղ գյուղն այսօր նշեց տեղի ընդարձակված դպրոցի բացումը: Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը, սփյուռքահայ հյուրերի և Հադրութի շրջանի վարչակազմի ներկայացուցիչների հետ միասին ներկա եղան բացման արարողությանը:

 Առաջամուղը հիմնադրվել է 2004 թվականին և հանիսանում է Թուֆենկյան հիմնադրամի կողմից իրականացված ամենալայնածավալ նախաձեռնությունը ուղղված Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցմանը և զարգացմանը: Ի հավելումն վերաբնակեցվողների համար առանձնատների կառուցմանը, հիմնադրամը, գործընկեր կազմակերպությունների հետ միասին, կառուցել է գյուղի դպրոցը, համայնքային կենտրոնը և գյուղապետարանը, ինչպես նաև ապահովել գյուղը էլեկտրականությամբ, խմելու ջրով, կոյուղիով, գոմերով և մարախիճ ճանապարհներով: Գյուղի տնտեսական զարգացումը և կայունությունը խթանելու նպատակով հիմնադրամը նաև նռան այգի է տնկել: 2016թ.-ից սկսած գյուղի զարգացման և ընդլայնման աշխատանքները հանձն է առել Արևելյան ԱՄՆ-ի Արցախ ֆոնդը: Զարգացման ապագա ծրագրերը ներառում են կլինիկայի և նոր առանձնատների կառուցումը:

Այսօր ավելի քան 110 վերաբնակիչներ են ապրում Առաջամուղում: Նախորդ ուսումնական տարվա վերջում, գյուղի ընդլայնմանն ուղղված հետևողական աշխատանքների շնորհիվ, Առաջամուղի բնակչությունն այնքան էր աճել, որ գյուղի դպրոցի տարածքն այլևս չէր բավարարում Առաջամուղի դպրոցահասակ բոլոր երեխաների համար:

Դպրոցի ընդարձակման աշխատանքները սկսվել են այս ամառ: Կառուցվել և դպրոցին են ավելացվել 4 նոր դասարաններ, ինչպես նաև կատարվել են ընդհանուր վերանորոգման աշխատանքներ: Այս աշխատանքների շնորհիվ 85 աշակերտներ (որից տասը` առաջին դասարանցիներ) այս տարի դպրոց կհաճախեն Առաջամուղում:

Արարողության սկզբում բացման խոսքով հանդես եկան Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և Արևելյան ԱՄՆ-ի Արցախ ֆոնդի ներկայացուցիչ Րաֆֆի Կիլլիանը, ովքեր շնորհավորեցին գյուղի բնակիչներին դպրոցի ընդարձակման առթիվ և Առաջամուղի երեխաներին պայծառ ապագա մաղթեցին:

Դպրոցի բացմանը հաջորդեց Զապել Եսայանի գրական ժառանգության վրա հիմնված` Արցախում մարդու իրավունքների երկրորդ ամենամյա մրցույթի հայտարարությունը: Մրցույթին մասնակցելու համար Արցախի դպրոցներում սովորող 9-12րդ դասարանների աշակերտները մարդու իրավունքների վերաբերյալ կարճ շարադրություններ կգրեն հիմնված Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները» ստեղծագործության վրա: Մրցույթը կազմակերպվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի և ԱՄՆ ներկայացուցիչ Ջուդիթ Սարյանը կողմից:

Առաջամուղի բնակիչների համար այս դպրոցը ավելին է, քան երեխաների ուսման վայր. այն նաև համայնքային կենտրոն և կարևոր աշխատատեղի է (դպրոցում ներկայումս 25 ուսուցիչներ են աշխատում):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter