HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոսրովի արգելոցում այրվել է 3-4 հեկտար խոտածածկ տարածք

Երեկ երեկոյան կայծակից հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում` Խոսրով տեղամասի ձախ սահմանին, Քյոթուզ գյուղատեղիից հյուսիս:

Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում հաջողվել է տեղայնացնել հրդեհը' թույլ չտալով այրվող տարածքի ընդլայնումը: Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ այն հանգցված է, իրականացվում են հետմարման աշխատանքներ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հավելում է, որ 12:40-ի դրությամբ «Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում, մոտ 4 հա տարածքի վրա կան հրդեհի մանր ծխացող օջախներ: Ըստ նախարարության` հրդեհի տարածման վտանգ չկա:

Այրվել է 3-4 հեկտար խոտածածկ տարածք:

Աշխատանքները շարունակվում են, իսկ դեպքի վայրում այս պահին աշխատում են 38 փրկարար, 2 քաղծառայող և արգելոցի 15 աշխատակիցներ:

լուսանկարները` ԲՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter