HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոսրովի արգելոցի տարածքում մարվել են հրդեհի օջախները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 19:45-ին դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում մոտ 4 - 5 հա տարածքում այրվել են խոտածածկույթ և ծառի կոճղեր, մարվել են ծխացող 33 օջախ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 40 փրկարար և արգելոցի 15 աշխատակից: Հրդեհը մարվել է ժամը 19:40-ին:

Դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում արգելոցի աշխատակիցները:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter